Պավել Ավետիսյան. Արենիի քարանձավի հնագիտական պեղումները սենսացիոն բացահայտումներ են խոստանում21 հունվարի 2011 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Արենիի քարանձավի հնագիտական պեղումները սենսացիոն բացահայտումներ են խոստանում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Նրա խոսքերով, ներկա պահին միջազգային լաբորատորիաներում անցկացվում են քարանձավում հայտնաբերված հնագիտական գտածոների մի շարք հետազոտություններ, այդ թվում` աշխարհի ամենահին կոշիկի, որը նույնպես գտնվել է Արենիում: Խոսելով մեկ այլ գտածոյի` մոտավորապես 12-15 տ աղջկա ուղեղի մնացորդների մասին, միջազգային հայ-իռլանդական-ամերիկյան հնագիտական արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը հայտնել է, որ աղջկա ուղեղում հայտնաբերվել է որդ: Հիմա մասնագետները փորձում են պարզել, թե որդը ուղեղում գտնվել է աղջկա կենդանության օրոք, թե մահվանից հետո է այնտեղ հայտնվել: Արենիի քարանձավում հնագիտական պեղումներ կատարվում են 2007-ից: Նախնական հետախուզության արդյունքում հաջողվել է հաստատել, որ քարանձավն ունի էնեոլիթի դարաշրջանի 5-6 շերտ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |