Հայաստանի պետական կայքերի վրա հաջողված գրոհներ չեն արձանագրվել 2009թ. սեպտեմբերից21 հունվարի 2011 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության խորհուրդն իր վերահսկողության տակ վերցրեց ՀՀ պետական կայքերի սերվերները, հաջողված գրոհներ չեն արձանագրվել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տեղեկատվական անվտանգության գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա, վերջին նման դեպքերը եղել են 2009թ. սեպտեմբերին: «Մասնավոր հատվածում գրոհները, նաև հաջողված, շարունակվում են: Այլ բան, որ հաքերների գրոհների շնորհիվ, մարդիկ սկսել են ավելի կարևորել կայքերի անվտանգությունը»,-ասել է Սամվել Մարտիրոսյանը: Փորձագետի տվյալներով վերջին 1-1,5 ամսում ադրբեջանցի հաքերները կոտրել են 5 հայկական կայք: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |