Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը Վեյկ ան Զեեում հերթական անգամ ոչ ոքի է խաղացելPanARMENIAN.Net - Վեյկ ան Զեեի վեցերորդ տուրը Լևոն Արոնյանի համար նույնպես խաղաղ էր: Նա հինգերորդ ոչ ոքին խաղաց, այս անգամ Չինաստանից Վան Հաոյի հետ: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ ֆիգուրներով և 51-րդ քայլում շախմատիստները կիսեցին միավորները: Արոնյանը վաստակեց 3,5 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը: 7-րդ տուրում նա կխաղա ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: B մրցաշարում Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց Վլադիսլավ Տկաչովի հետ (Ֆրանսիա) և վաստակեց 3,5 միավոր: Սարգսյանը հինգերորդ տեղում է և հաջորդ տուրում կհանդիպի Ֆրիսո Նայբուրի հետ (Հոլանդիա): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |