ՀՀ սոցնախարարությունն ու «Արդշինինվեստբանկը» կնքել են անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման մասին պայմանագիրը22 հունվարի 2011 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը և «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը կնքեցին անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիրը: Նմանատիպ պայմանագրեր կնքվելու են նաև հետևյալ բանկերի հետ` «Հայբիզնեսբանկ», «Արարատ», «ՎՏԲ-Հայաստան», «Պրոմեթեյ բանկ», «Կոնվերս բանկ», «Յունիբանկ», «Առէքսիմբանկ», «Մելաթ բանկ», «Հայէկոնոմբանկ»: Այսուհետ թոշակառուն ինքը կարող է ընտրել բանկը, կնքել պայմանագիր և ստանալ իր կենսաթոշակը: Բանկային հաշվի բացումը, սպասարկումը, քարտերի թողարկումն ու տրամադրումը անվճար է, իսկ քարտերի համար տարեկան վարձավճարները բանկերին կփոխանցի պետությունը: Բանկից կենսաթոշակը ստանալու դեպքում համապատասխան պայմանագրում կսահմանվեն կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ասվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո հաղորդագրության մեջ: «Արդշինինվեստբանկի» ներկայացուցիչը հայտնեց, որ սպասարկման ընթացքում կենսաթոշակառուի հաշվեհամարի մնացորդներին կհաշվեգրվեն տոկոսադրույքներ: Կենսաթոշակը կվճարվի կենսաթոշակառուի դիմումի հիման վրա: Կենսաթոշակառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմել սոցիալական ծառայությունների տարածքային բաժին` կենսաթոշակը ստանալու եղանակը կամ բանկը կամ կազմակերպությունը փոխելու համար: Կենսաթոշակը ստանալու եղանակը ընտրելու համար կենսաթոշակառուն դիմում է ներկայացնում ծառայության` իր բնակության վայրի տարածքային բաժին: Դիմումում պետք է ներառվեն կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, կենսաթոշակը ստանալու եղանակը: Սոցիալական ծառայությունների տարածքային բաժինը կունենա կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազա, որտեղ կմուտքագրվի կենսաթոշակը վճարելու եղանակը և նշված մյուս տվյալները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |