Սերգեյ Լավրով. Հարկավոր է քննարկել Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացման հարցը

Սերգեյ Լավրով. Հարկավոր է քննարկել Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացման հարցը

PanARMENIAN.Net - Ստամբուլում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը, որին մասնակցել են Իրանի և «վեցնյակի» երկրների ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, բանակցություններն անցել են փակ դռների ետևում: Ըստ ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնի, բանակցություններն անարդյունավետ եղան, սակայն կողմերը տրամադրված են շարունակել երկխոսությունը:

«Հանդիպմանը պետք է քննարկվեն ոչ միայն Իրանի միջուկային ծրագրին առնչվող չլուծված հարցերը, այլ նաև այդ երկրի հանդեպ սահմանված պատժամիջոցների վերացման հարցը»,-հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններից առաջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---