Թուրքիայում հրապարակվել է այն լրագրողների ցուցակը, որոնց նախատեսվում էր վերացնել Bayloz ծրագրի համաձայն22 հունվարի 2011 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Bayloz (Մահակ) ծրագրին վերաբերող փաստաթղթերի թվում հայտնաբերվել է այն թուրք լրագրողների ցուցակը, որոնց նախատեսվում էր վերացնել առաջին հերթին: Ըստ Bugun թերթի մեկնաբան Ահմեդ Տաշգետիրենի, եթե այդ ցուցակը հայտնաբերվի, ապա Թուրքիայում իրոք կա «ստվերային պետություն»: Լրագրողը չի կասկածում, որ փաստաթուղթը կեղծիք չէ: Ցանկում են Թուրքիայի մտավորականներից շատերը, այդ թվում նաև Հրանտ Դինքը: Ցուցակում են նաև Հույների ուղղափառ պատրիարք Բարղուդոմեոս Առաջինը, Bugun թերթի մեկնաբան Ահմեդ Տաշգետիրենը, «Սաբահ» թերթի լրագրող Նազլի Իլչակը, Մեհմեդ Ալթանը Star թերթից և այլոք: Շեշտը դրված է հայազգի լրագրողներ՝ «Զաման» թերթի լրագրող Էթյեն Մահչուբյանի ու Taraf թերթի մեկնաբան Սևան Նիշանյանի վրա: Ըստ Մահչուբյանի, որպես առաջին թիրախ պատահական չէր ընտրվել Հրանտ Դինքը: «Դինքը գլխավոր հայկական շաբաթաթերթի խմբագիրն էր: Նա սերտ կապեր ուներ Կոնստանդնուպոլսի պատրիարքի հետ: Այդպիսով, նրա սպանությունն «անիմաստ» չէր: Նրա սպանության հիմնական նպատակն էր տպավորություն ստեղծել, թե Արևմուտքը Թուրքիայի թշնամին է»,-ասել է Մահչուբյանը, գրում են թուրքական ԶԼՄ-ները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |