Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը միավորվել է «Բարգավաճ Հայաստանի» հետ

Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը միավորվել է «Բարգավաճ Հայաստանի» հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը միավորվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, որը մտնում է ՀՀ կոալիցիայի կազմի մեջ: Այդ մասին X արտահերթ համագումարում հայտնեց կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: «Ողջ գործունեության ընթացքում մենք ձեռնպահ ենք մնացել ծայրահեղականությունից և պոպուլիզմից: 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցության գործունեությունը պասիվացավ, և որպես առանձին քաղաքական ուժ մենք չենք կարող լուրջ արդյունքների հասնել: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք միավորվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: «ԲՀԿ»-ն միակ կուսակցությունն է, որը կատարում է ստանձնած պարտավորությունները»,- ասել է Ուրիխանյանը:

Համագումարին ներկա էին 947 պատվիրակներ, ինչպես նաև «ԲՀԿ» ներկայացուցիչներ` կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---