Երևանում տեղի ունեցավ «Բըրնսի ընթրիք» բարեգործական երեկոն![]() 23 հունվարի 2011 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին Հայ-Բրիտանական Գործարարության Պալատը և Երևանում Բրիտանական դեսպանատունը կազմակերպել են շոտլանդացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսին նվիրված բարեգործական երեկո` Բըրնսի ընթրիք: Արդեն տասներեք տարի շարունակ Արմենիա-Մարիոթ հյուրանոցը հյուրընկալում է Բըրնսի ընթրիքը՝ հուսալով ոչ միայն ուրախ ժամանց կազմակերպել ներկաների համար, այլ նաև գումար հավաքագրել բարեգործական նպատակներով: Անցած տարիներին հանգանակված գումարներով մարզային ծննդատների համար ձեռք է բերվել $74,000 արժողության ժամանակակից սարքավորում (Project Nova կազմակերպության հետ համատեղ), վերականգնվել է երկու նորածինների տեսողությունը (Հայկական Ակնաբուժության նախագծի հետ համատեղ), աջակցություն է տրամադրվել Հայ Ձմեռ Պապ բարեգործական հիմնադրամին, Զատիկ մանկատանը ստեղծվել է Ռոբերտ Բըրնսի անվան երիտասարդական կրթական կենտրոն: Բըրնսի ընթրիքը շոտլանդացիների համար ազգային տոնի արժեք ունի և ամեն տարի հունվարի վերջին նշվում աշխարհի տարբեր երկրներում: Ընթրիքի առանցքը շոտլանդական յուրահատուկ «հագիս» ուտեստն է, որը ավանդաբար Շոտլանդիայից Հայաստան է ժամանում Բըրնսի ընթրիքից մի քանի օր առաջ՝ «հագիս» պատրաստող խոհարարի և շոտլանդացի պարկապզուկահարի ուղեկցությամբ: Միջոցառումն ավարտվեց «Բամբիռ» հայկական ռոք խմբի և շոտլանդացի պարկապզուկահարի համատեղ համերգով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |