Մարգարիտա Գասպարյանը Australian Open-ի առաջին շրջանում հաղթել է Միխո Կովասեին

PanARMENIAN.Net - Հայ թենիսիստ Մարգարիտա Գասպարյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը, Ավստրալիայի բաց առաջնության պատանեկան մրցաշարի մեկնարկային խաղում 6:1, 4:6, 7:5 հաշվով հաղթել է Միխո Կովասեին (Ճապոնիա):

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնը, Գասպարյանի հաջորդ մրցակիցը լինելու է Սաբինա Շարիպովան (Ուզբեկստան):

2010-ի դեկտեմբերին Մարգարիտա Գասպարյանն ուկրաինուհի Աննա Պոզնիխիրենկոյի հետ հասել է մինչև Orange Bowl պատանեկան մրցաշարի եզրափակիչ, որն ընթացել է ԱՄՆ-ում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---