ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում շարունակում է մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքերի հայտնաբերումը24 հունվարի 2011 - 13:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում շարունակում է մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքերի հայտնաբերումը: Համապատասխան միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի տաքսի ծառայություն` «Սիս տաքսի» ամվանմամբ: Պարզվել է, որ ապօրինի գործունեությունը ծավալել է ֆիզիկական անձ Պողոս Նազարյանը: Տաքսի ծառայության գործունեությունը դադարեցվել է: Պ.Նազարյանի մոտ իրականացվում է գործունեության օրինականության ստուգում: Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից «OK ROOM» բար-սրճարանի ստուգման արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքի կենտրոնում` Թումանյան 25 հասցեի նկուղային հարկում գործող սրճարանն ապօրինի է և չունի պետական գրանցում: Հարկային դաշտից դուրս գործունեությունն իրականացրել է Երևանի բնակիչ Հ.Սարգսյանը: Ապօրինի գործունեությունն այս պահին կասեցված է, տարածքն էլ` կապարակնքված: Մյուս դեպքում էլ հայտնաբերվել է նորաձևության և կարի արտադրամաս. այն ևս գործել է մայրաքաղաքում: Ապօրինի ձեռնարկատերը Մհեր Դավթյանն է, ում հայտարարության համաձայն` գործունեությունն իրականացվել է 2010թ.-ի սեպտեմբերից` 3 աշխատակիցների միջոցով: Փաստի վերաբերյալ կազմվել է վարչական վարույթ, ճշտվում են իրացման ծավալները: Նշված ապօրինի ձեռնարկատիրական գործողությունների հետևանքով պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է, հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |