ԵԽ-ն ընդունել է «Եվրամիության ռազմավարությունը Սև ծովի համար» փաստաթուղթը24 հունվարի 2011 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանն ընդունել է «Եվրամիության ռազմավարությունը Սև ծովի համար» փաստաթուղթը: №2087 բանաձևն ընդունվել է ԵԽ կողմից ռումինացի պատգամավոր Տրայան Ունգուրյանուի զեկույցի հիման վրա, և դրանում ընդգծվում է ԵՄ համար Սևծովյան տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը: Բանաձևում կոչ է արվում ԵՄ-ին ապահովել այդ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Փաստաթղթում նաև նշվում է, որ, չնայած 2007-ի մայիսի 14-ից իրագործվող SYNERGY Սևծովյան նախագծի զգալի արդյունքներին, տարածաշրջանը ԵՄ առավել նպատակաուղղված ռազմավարության կարիքն ունի: Բանաձևում նաև նշվում է Սևծովյան տարածաշրջանի կարևոր նշանակությունն էներգետիկ անվտանգության և ԵՄ-ին էներգամատակարարումների դիվերսիֆիկացիայի համար, ուշադրություն է հրավիրվում տարածաշրջանային հակամարտությունների, տեղահան արված մարդկանց, ռազմականացման, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի դերի վրա` որպես իդեալական տարածաշրջանային գործընկերներ, ինչը նշվում է որպես կարևոր տարր ԵՄ տարածաշրջանային քաղաքականության մեջ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |