Մոսկովյան իրավապահ մարմինները գտնում են, որ «Դոմոդեդովոյում» ահաբեկչությանը հանցակից են Հյուսիսային Կովկասի ահաբեկիչները24 հունվարի 2011 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Մոսկովյան իրավապահ մարմինները գտնում են, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությանը հանցակից են Հյուսիսային Կովկասի ահաբեկիչները: Իրավապահ մարմինները նման եզրակացության են հանգել այն բանի հիման վրա, որ ահաբեկչությունն իրականացրած մահապարտը հիշեցնում է հյուսիսկովկասյան տարածաշրջանի ահաբեկչին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվում էր երեք տղամարդկանց հետախուզման մեջ գտնվելու մասին, որոնք կարող են հանցակից լինել ահաբեկչությանը: Օպերատիվ տեղեկատվության համաձայն, նրանք մասնակցել են պայթյունի կազմակերպմանը և վերջին ժամանակներս բնակվել են մայրաքաղաքի մարզում: «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Մահապարտն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի հարևանությամբ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները: Զանազան աղբյուրների տվյալներով, պայթյունի հզորությունը տրոտիլի համարժեքով կազմել է 7 կիլոգրամից ոչ պակաս: Մոսկովյան ժամանակով 18:00-ի դրությամբ ՌԴ Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, հայտնի է 31 զոհվածների և մոտ 130 տուժածների մասին: «Դոմոդեդովո» են ուղարկվել շտապօգնության 30 մեքենաներ: Հաղորդվում էր այն մասին, որ ԴԱԾ-ն տեղեկություններ է ունեցել ահաբեկչության նախապատրաստման մասին. հունվարի 24-ի գիշերը ենթադրվող մահապարտ-ահաբեկչին որոնում էին Զելենոգրադում: «Դոմոդեդովոյում», ինչպես նաև Մոսկվայի մյուս հասարակական վայրերում խստացված են անվտանգության միջոցառումները: Պայթյունի փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական ակտ): Գործը հետաքննում է ՌԴ Քննչական կոմիտեի Գլխավոր քննչական վարչությունը: Քննիչները բոլոր վկաներին և ականատեսներին խնդրում են կիսվել տեղեկություններով` զանգահարելով 8-499-265-97-90 հեռախոսահամարով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |