«Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 3 հայ25 հունվարի 2011 - 10:59 AMT PanARMENIAN.Net - «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 3 հայ: Նրանք են` Յուրի Ալբերտի Վարդանովը, Գուրյան Վարդանի Խաչատուրովը և Կարեն Միխայիլի Գալստյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամլո քարտուղար Գևորգ Մինասյանը: Նրա խոսքերով, տուժածներից մեկը` Գուրյան Խաչատուրովը, ծանր վիճակում է գտնվում: «Դեռ հայտնի չէ, թե տուժածները Հայաստանի թե Ռուսաստանի քաղաքացիներ են»,- ասել է Մինասյանը: Միաժամանակ նա նշել է, որ անհայտ է, թե զոհվածների թվում կան արդյոք հայեր, քանի որ դեռևս ընթանում է մահացածների անձերի հաստատումը: Մինասյանի խոսքերով, դա բավական երկար ընթացակարգ է: «Դեսպանատան աշխատակիցները ՌԴ-ում Հայաստանի դեսպանի հրամանով այսօր հանդիպելու են տուժածների հետ»,- ասել է Գևորգ Մինասյանը: ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Նախնական տվյալներով, մահապարտն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի հարևանությամբ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները: Զանազան աղբյուրների տվյալներով, պայթյունի հզորությունը տրոտիլի համարժեքով կազմել է 5-7 կիլոգրամ: Պայթուցիկ սարքը լցոնված է եղել մետաղական խոցող մասնիկներով: «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչությանը հանցակից լինելու կասկածով հետախուզման մեջ է գտնվում երեք տղամարդ: Պայթյունի փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական ակտ):
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |