Երևանում իր աշխատանքն է սկսել «Համատեղ ձգտում 2011» զորավարժության պլանավորման համաժողովը25 հունվարի 2011 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին Երևանում իր աշխատանքները սկսեց ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող «Համատեղ ձգտում 2011» զորավարժության պլանավորման համաժողովը: «Համատեղ ձգտում» ամենամյա զորավարժության նպատակն է բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի փոխգործակցության մակարդակը կապի, ռադիո սարքավորումների և տեղեկատվական տեխնոլոգիաների շահագործման բնագավառում: Զորավարժության պլանավորման երևանյան համաժողովին մասնակցում են 38 երկրների շուրջ 250 պատվիրակներ, ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրության մեջ: Համաժողովին բացման ելույթով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Սկսելով իր ելույթը` Դ.Տոնոյանը նախ դատապարտել է Մոսկվայում հունվարի 24-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, այնուհետև անդրադարձել համաժողովի աշխատանքներին և արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին: Համաժողովն իր աշխատանքները շարունակելու է մինչև հունվարի 28-ը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա |