Կառավարությունն ու մասնավոր հատվածը խթանում են հիդրոէներգետիկայի զարգացումը Հայաստանում25 հունվարի 2011 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին Երևանում ամփոփել են էներգետիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է նորվեգական Norsk Energi-ին «Հիդրոէներգետիկա» ընկերության հետ համատեղ: Իր ակտիվ աջակցությունն այդ նախագծին ցուցաբերում են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, որը փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման առաջատարն է, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, «Աջակցություն վերարտադրվող էներգետիկային» հայ-գերմանական հիմնադրամի ծրագիրը, որ ֆինանսավորում է գերմանական KfW բանկը, ինչպես նաև Երևանի պետական ճարտարապետության ու շինարարության համալսարանը: Ինչպես ասել է Norsk Energi ընկերության նախագծի ղեկավար Իյուն Ջու Յին, ծրագիրը ֆինանսավորվում է Նորվեգիայի ԱԳՆ կողմից և ուղղված է փոքր ՀԷԿ-երի տեխնիկական հնարավորությունների զարգացմանը: Ծրագրի արդյունավետությունն նրանում է, որ բացահայտվում է ներդրումային ներուժը, քանի որ երիտասարդ մասնագետները, ծանոթանալով ոլորտի առանձնահատկություններին, բիզնես-ծրագիր են կազմել 6 ՀԷԿ-երի համար: «Հայաստանը շահագրգռված է զարգացնել մաքուր էներգետիկայի ոլորտը և կարևորում է բնապահպանական խնդիրները»,-նշել է նա: Իր հերթին հայ-գերմանական հիմնադրամի տնօրեն Գևորգ Թումանյանը նշել է, որչ հիդրոէներգետիկայի զարգացումը կառավարության գերակայություններից մեկն է գիտելիքահեն տնտեսության ձևավորման շրջանակներում: «Հիդրոէներգետիկան մեծ հեռանկարներ ունի, իսկ դա իր հերթին պրոֆեսիոնալների առկայություն է ենթադրում»,-ընդգծել է նա: Այդ առնչությամբ նա հավելել է, որ հիմնադրամը պատրաստ է շարունակել «Հայաստանում վերականգնվող էներգետիկայի աջակցության ծրագիրը»: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, որը ծրագրի ակտիվ մասնակիցներից է, պատրաստակամություն է հայտնել կազմակերպել լավագույն ուսանողների գործնական պարապմունքները` հետագայում աշխատանք առաջարկելով նրանց: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |