Պիտեր Սեմնեբի. Բաքվում ես խոսել եմ ղարաբաղյան կարգավորման բոլոր երեք սկզբունքների, այլ ոչ թե մեկի մասին25 հունվարի 2011 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Բաքու կատարած այցի ընթացքում խոսքը գնացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր երեք սկզբունքների մասին, այլ ոչ թե բացառապես պետության տարածքային ամբողջականության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, ԵՄ դիրքորոշումն անփոփոխ է և հիմնված ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման իրավունքի և պետության տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում Պիտեր Սեմնեբին խոսել է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Ավելի վաղ, նման տեղեկատվություն է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուի այցի ժամանակ, որը հերքվել է ԵՄ պաշտոնական կայքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |