Կոնստանտին ֆոն Էգգերտ. Ղարաբաղյան հակամարտությունն ինչ-որ առումով «անտեր է մնացել»25 հունվարի 2011 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Վերջին 2-2,5 տարին տնտեսական ճգնաժամի պատճառով շատ ծանր էր արևմտյան տնտեսությունների և քաղաքական վերնախավի համար: Ուստի, այն ամենն ինչ առաջնային չէ նրանց համար արտաքին քաղաքականության ոլորտում, ետին պլան է մղվել: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի և Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի Pro Et Contra ամսագրի խմբագրական կազմի անդամ Կոնստանտին ֆոն Էգգերտը: Ըստ նրա, ԱՄՆ-ի համար, օրինակ, այսօրվա դրությամբ առաջնային են Իրանը, Իրաքը և Աֆղանստանը: «Կովկասի էներգետիկ թեման, կարծես, նույնպես նվազ կարևոր է դարձել: Օբամայի վարչակազմին շատ ավելի քիչ է հետաքրքրում այն ամենն, ինչ կատարվում է հետխորհրդային տարածքում ընդհանրապես և Կովկասում մասնավորապես»,-նշել է նա: Ռուս փորձագետը հիշեցրել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը համեմատաբար վերջերս է ստեծղվել և այսօր փորձում է սահմանել իր գերակայությունները, որի ցանկում Ղարաբաղը չկա: «Եթե խոսենք Ռուսաստանի մասին, ապա հետխորհրդային տարածքում ավելի ազատ գործելու թվացյալ հնարավորության հետ մեկտեղ ՌԴ-ն չունի այն տնտեսական ու քաղաքական լծակները, որոնք թույլ կտան նրան արդյունավետ միջամտել հարևանների մոտ կատարվող իրադարձություններին: Ուստի, միջազգային հանրության ուշադրության տեսակետից ղարաբաղյան հակամարտությունն որոշ չափով «անտեր է մնացել»: Նման վերաբերմունքի հետևանքները կանխատեսել ոչ ոք չի կարող, սակայն դրանք կարող են ողբալի լինել»,-ասել է ֆոն Էգգերտը, գրում է Day.az-ը:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |