2011 թվականին ՀՀ կառավարությունը 69 մլն դրամ կհատկացնի անօթևանների կարիքների համար25 հունվարի 2011 - 15:59 AMT PanARMENIAN.Net - «Սկսած 2006 թվականից Հայաստանում առանց որոշակի բնակության վայրի մարդկանց համար մեկ ժամանակավոր ապաստարան է գործում: Այսօրվա դրությամբ ապաստարանը կարող է 60 օրով ապահովել 60 անօթևանների»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է թիվ 1 ինտերնատ-տանն առընթեր անօթևան մարդկանց համար ժամանակավոր ապաստարանի փոխտնօրեն Արթուր Մարկոսյանը: Նրա խոսքով` ստեղծման պահից հաստատությունը սպասարկել է 1262 մարդու: «Առաջին հերթին մենք կարգի ենք բերում անօթևանի սանիտարաբժշկական վիճակը, նրան սոցիալական օգնություն ենք ցուցաբերում, ինչպես նաև զբաղվում ենք փաստաթղթերի տրամադրմամբ, եթե դրա կարիքը լինում է: Անօթևան մարդկանց սպասարկման համար ՀՀ կառավարությունը 2011 թվականին 69 մլն դրամ կհատկացնի` օրական մեկ անօթևանին 2500 դրամ հաշվարկով»,- նշել է Մարկոսյանը: Նա ավելացրել է նաև, որ հաստատության ջանքերով աշխատանքի է տեղավորվել 24 մարդ, 22-ը տուն են ուղարկվել: Առանց որոշակի բնակության վայրի մարդկանց մեջ գերակշռում են միջին տարիքի մարդիկ: Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեց մարդկանց հարցերով վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանն իր հերթին նշել է, որ ևս մեկ ապաստարանի ստեղծման անհրաժեշտություն կա, քանի որ 60 տեղով մեկ նման ապաստարանը քիչ է, հատկապես ձմռանը: «Շատ մոտավոր հաշվարկներով առանց որոշակի բնակավայրի ավելի քան 100 մարդ կա, ընդ որում` նրանցից մոտ 50%-ը երկրի մարզերից են: Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյումրիում, նույնպես մոտ 100 անօթևաններ կան, ուստի այնտեղ նույնպես հարկավոր է առնվազն մեկ ժամանակավոր ապաստարան կառուցել»,- ասել է նա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր |