Աբովյան քաղաքում բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի` բարձրակարգ սպասարկման երկրորդ կենտրոնը25 հունվարի 2011 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Աբովյան քաղաքում բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկրորդ սպասարկման կենտրոնը, որտեղ քաղաքի բնակիչներին կառաջարկվի ծառայությունների լայն տեսականի, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ժամանակակից սպասարկման կենտրոնն ունի ժամում 100 բաժանորդի բարձրակարգ սպասարկելու հնարավորություն: «Անկախ գտնվելու վայրից, մեր հավատարիմ բաժանորդներն իրավունք ունեն օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի լավագույն ծառայություններից: Մենք հետևողական ենք` 2 միլիոնը գերազանցող մեր բաժանորդներին առավելագույն հարմարավետություն առաջարկելու հարցում: Այդ տրամաբանությամբ, ձգտում ենք սպասարկման կենրոնների թիվն ավելացնել մարզերում: Մեր սպասարկող անձնակազմը հասանելի է երկրի ամբողջ տարածքում»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Աբովյան քաղաքի Հանրապետության 22 հասցեում գտնվող սպասարկման նոր կենտրոնը նշանակալիորեն կընդլայնի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից և ապրանքներից օգտվելու բաժանորդների հնարավորությունը: Այսպիսով` Հայաստանի առաջատար բջջային օպերատորն ունի սպասարկման 105 կենտրոն. ամենաընդարձակ ցանցը երկրում: Նորաբաց սպասարկման կենտրոնում հաճախորդները կսպասարկվեն բարձր որակավորում ունեցող անձնակազմի կողմից: Ծառայությունների ամբողջ շրջանակը հասանելի կլինի բնակիչներին. միջազգային ռոումինգ, համապատասխան սակագնային պլաններով հետվճարային և կանխավճարային փաթեթներ, վճարումներ, տարբեր արժողության վերալիցքավորման քարտեր, հեռախոսահամարի ընտրության հնարավորություն, տվյալների փոխանցման փաթեթներ, 3G մոդեմներ և Wi-Fi երթուղղիչներ, բջջային հեռախոսների լայն տեսականի և այլ աքսեսուարներ, կորպորատիվ փաթեթներ, հաշվի մանրամասնում և այլ ծառայություններ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |