ՀԲ. Անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի տնտեսությունը գյուղատնտեսական աճի հաշվին25 հունվարի 2011 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը մասնակցեց «Գյուղական համայնքների մրցունակության և ռեսուրսների կառավարման բարձրացումը» խորգարգով քննարկումներին, որոնք կազմակերպվել էին ՀՀ Հանրային խորհրդի կողմից` Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ: Ինչպես հաղորդեց ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Ապպին, ներկա պահին ՀԲ-ն մի շարք ծրագրեր ունի, որոնք նախապատրաստական փուլում են գտնվում, մասնավորապես համայնքների և ռեսուրսների կառավարման ծրագիրը, ծրագրեր կան նաև էլեկտրաէներգիայի, պետֆինանսների կառավարման, ճանապարհների վերականգնման ոլորտներում: Ժան-Միշել Ապպին ասաց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը ակնառու դարձրեց երկրում տնտեսական աճի տարբեր ուղղությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Նրա խոսքով` անհրաժեշտ է իրականացնել ծրագրեր, որոնք եկամուտ են բերում, որպեսզի հասարակությանը աջակցություն ցուցաբերվի աղքատության հաղթահարման գործում: «Գյուղատնտեսությունը կարող է կարևոր դեր խաղալ ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսության վերականգնման գործընթացում»,- ավելացրեց նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |