«Դոմոդեդովո» օդակայանի ահաբեկչության զոհերի հիշատակին հունվարի 26-ը Մոսկվայում հայտարարվել է սգո օր25 հունվարի 2011 - 18:36 AMT PanARMENIAN.Net - «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչության զոհերի հիշատակին Մոսկվայում հունվարի 26-ը Սգո օր է հայտարարվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի քաղաքապետի մամլո քարտուղար Գուլնարա Պենկովային: «Ի հիշատակ հունվարի 24-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական ակտի զոհերի, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը որոշում է ընդունել 2011 թվականի հունվարի 26-ը Մոսկվա քաղաքում Սգո օր հայտարարելու մասին»,- հաղորդել է Պենկովան: Մոսկովյան մարզի ողջ տարածքում կիջեցվեն Մոսկվայի և Մոսկովյան մարզի դրոշները: Հեռուստառադիոընկերություններին և մշակութային հաստատություններին խորհուրդ է տրվում չեղյալ հայտարարել հունվարի 26-ին ծրագրված ժամանցային միջոցառումներն ու ծրագրերը: Ողբերգության կապակցությամբ հունվարի 25-ին Մոսկվայում չեղյալ են հայտարարվել ուսանողների համար նախատեսված տոնական միջոցառումները` նվիրված Տատյանայի օրվան: Բացի դրանից Մոսկվայի իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցառումները քաղաքի խոշոր տրանսպորտային հանգույցներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |