ՀՀ վարչապետը Վլադիմիր Պուտինին ցավակցական ուղերձ է հղել «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության առիթով

ՀՀ վարչապետը Վլադիմիր Պուտինին ցավակցական ուղերձ է հղել «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության առիթով

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինին ցավակցական ուղերձ է հղել մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության առիթով, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից անկեղծորեն ցավակցում եմ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկության հետևանքով տասնյակ անմեղ մարդկանց զոհվելու առիթով։ Մենք ցնցված և վրդովված ենք այդ արյունալի հանցագործությունից։ Այս դժվար պահին ռուս ժողովրդի հետ սգում ենք անմեղ զոհերի հիշատակը։ Խնդրում եմ անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին», ասվում է Հայաստանի գործադիրի ղեկավարի ուղերձում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---