Հայաստանի գյուղական համայնքների մրցունակության բարձրացման ծրագրին կհատկացվի 20 մլն դոլար

PanARMENIAN.Net - Երևանում տեղի են ունեցել «Գյուղական համայնքների մրցունակության և ռեսուրսների կառավարման» ծրագրի քննարկումները, որն իրագործվելու է Հայաստանում 2011-2015 թթ.: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 20 մլն դոլար, հաղորդել է «Գյուղատնտեսական բարեփոխումների» ծրագրի աջակցության գրասենյակ» պետական կազմակերպության ղեկավար Գ. Խաչատրյանը:

Նրա խոսքերով, նշված գումարից 13.9 մլն-ը հատկացվելու է համայնքների կենդանաբուծության և արոտավայրերի կառավարման համակարգին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լեռնային շրջաններում զարգացնել կենդանաբուծական արտադրանքի արտադրության կայուն և արդյունավետ համակարգ:

Բացի դրանից, 2.5 մլն դոլար հատկացվելու է գյուղատնտեսությանն աջակցող ծառայությունների որակի բարձրացմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---