Human Rights Watch. ՀՀ իշխանությունները 2008թ. մարտյան դեպքերի գործով իրական հետաքննություն չիրականացրեցին25 հունվարի 2011 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Human Rights Watch միջազգային կազմակերպությունը 2010 թվականի զեկույցում քննադատել է Հայաստանի ղեկավարությանն այն բանի համար, որ ՀՀ իշխանությունները 2008թ. մարտյան դեպքերի գործով իրական հետաքննություն չեն իրականացրել: «2010 թվականին իշխանությունները նույնպես իրական հետաքննություն չանցկացրեցին 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման գործում մեղավորներին պարզելու համար»,- նշվում է զեկույցում: Միջազգային կազմակերպությունն իր զեկույցում նշում է, որ 2010 թվականի ընթացքում Հայաստանի իշխանությունները շարունակել են սահմանափակել քաղաքացիների` հավաքների ազատ անցկացման իրավունքը: Human Rights Watch-ը քննադատել է նաև Հայաստանի միջազգային գործընկերներին այն բանի համար, որ նրանք չեն օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի աջակցություն ցուցաբերեն Հայաստանին մարդու իրավունքների ապահովման հարցում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված ՀՀ կարիքներին պաշտպանության ոլորտում ՔԿ․ ԱԳՆ մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 3–ը կալանավորվել է, 1-ը կլինի տնային կալանքի տակ Նախաքննությունը շարունակվում է Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին․ Ժամկետի մասով առաջարկի ենք սպասում, գուցե՝ օգոստոսին «Պետք է ժամկետների 3 տարբերակ առաջարկեն»,–ասել է նա Սինանյան․ Բանակում ծառայելու օրենքում փոփոխությունները սահմանափակել են հայրենադարձությունը Եղել են դեպքեր, երբ ՀՀ են վերադարձել «Ի գործ» ծրագրով, բայց նրանցից պահանջել են ծառայել բանակում կամ վճարում անել |