Ուկրաինայի և Թուրքիայի միջև չի գործի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ

PanARMENIAN.Net - Ուկրաինական իշխանությունները հրաժարվել են թուրքական կողմի առաջարկից երկրների միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու մասին: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի ԱԳՆ աղբյուրը` վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Կիև կատարած այցի արդյունքները:

Աղբյուրի խոսքերով, ուկրաինական իշխանությունները հրաժարվել են թուրք վարչապետի առաջարկից երկրների միջև ռեադմիսիայի մասին պայմանագրի բացակայության պատճառով, գրում է Fraza.ua-ն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---