Ով չգիտի խաղի կանոնները, տեղ չունի դեղատնային բիզնեսում

Ով չգիտի խաղի կանոնները, տեղ չունի դեղատնային բիզնեսում

PanARMENIAN.Net - Իրեն հարգող ցանկացած դեղատուն, ավելի ճիշտ նրա ղեկավարությունը, թույլ չի տա իրեն խախտել խաղի կանոնները՝ այն է, աշխատել ըստ սահմանված նորմերի ու չափանիշների: Նման բան իրենց կարող են թույլ տալ միայն անփորձ նորեկները. սակայն ինչպե՞ս նրանք պետք է դիմակայեն 12 կառույցների կողմից իրականացվող ստուգումներին:

Առաջին հերթին ներմուծվող դեղորայքի որակին 1997թ. ի վեր հետևում է Դեղգործակալությունը, որի աշխատանքը թույլ տվեց կանոնակարգել դեղերի ներմուծումը: Սակայն գլխավոր վերահսկողը ՀՀ առողջապահության նախարարությունն է, որի ստուգումները անկանոն են և չկա հստակ սահմանված ժամանակացույց: Հարկ է նշել, որ դեղատներ է այցելում նաև «Սանէպիդկայանը», ինչպես նաև հրշեջներն ու թմրանյութերի դեմ պայքարի մարմինների ներկայացուցիչները:

Ավելին, իրեն հարգող ցանկացած դեղատուն թույլ չի տա առանց դեղատոմսի դեղեր վաճառել, եթե այդ դեղորայքը ազատ վաճառքում չէ: Ինչ վերաբերում է կենսական հավելուկներին, ապա այստեղ ամեն ինչ այլ է: Պարզվում է, որ Եվրոպայում արդեն անցում է կատարվել կենսահավելուկներին, որոնք առավել լավ են ընկալվում օրգանիզմի կողմից, քան սինտետիկ դեղերը: Մեր քաղաքացիները այնքան էլ դրական չեն գնահատում այդ գործոնը: Այստեղ ևս պետք է զգուշավոր լինել, քանի որ կարելի է օգտագործել լիցենզավորված հավելուկները, որոնք մակնշված են և համապատասխանում են GMP չափանիշին: Այստեղ առավելությունը տրվում է եվրոպական արտադրության կենսական հավելուկներին, ոչ թե՝ ռուսական:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---