Գագիկ Մինասյան. Ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը նվազել է, սակայն, չի հասել զրոյի26 հունվարի 2011 - 16:15 AMT PanARMENIAN.Net - «Որքան լավ մենք պատրաստ լինենք պատերազմի, այնքան կնվազի ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա, Հայաստանի վերջին պայմանավորվածությունները ՀԱՊԿ շրջանակներում իր ռազմավարական գործընկերների հետ, թույլ են տալիս վստահ նայել դեպի ապագան տարածաշրջանում խաղաղության ապահովման տեսակետից: Նա նշել է նաև, որ երկիրն ամեն ինչ անում է, որպեսզի հրադադարի ռեժիմը ղարաբաղյան հակամարտության գոտում վերաճի խաղաղության: Սակայն, Մինասյանը նշել է նաև, որ չի կարելի վստահ լինել, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի: «Որքան լավ մենք պատրաստ լինենք պատերազմի, այնքան կնվազի ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը»,-ասել է Մինասյանը: Նա նշել է նաև, որ Հայաստանը պետք է արժանի հակահարված տա ադրբեջանական կողմի սադրանքներին: «Ուրիշ լեզու Բաքուն չի հասկանում»,-ասել է նա: Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը՝ Մինասյանն ասել է, որ այն պետք է հանգուցալուծվի միայն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, այլ ձևաչափն անընդունելի է: Նա նշել է, որ հայկական կողմը պետք է ձգտի ավելացնել իր նվաճումները ԵԱՀԿ ՄԽ-ում, ինչպես նաև ներկայացնի միջազգային կազմակերպություններում հակամարտության էությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |