Տիգրան Բալայան. Եգիպտոսում Հայաստանի քաղաքացիներին ոչինչ չի սպառնումPanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Եգիպտոսում գտնվող Հայաստանի քաղաքացիներին ոչինչ չի սպառնում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, Եգիպտոսում բողոքի ցույցերի արդյունքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել: Կահիրեի համալսարանում սովորում են ուսանողներ, ինչպես նաև գտնվում են զբոսաշրջիկներ Հայաստանից: Կահիրեում արդեն երեք օր շարունակվում են երկրի նախագահ Հոսնի Մուբարակի դեմ բազմահազարանոց ցույցերը: Արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Մուբարակի որդու` Համալի ընտանիքը լքել է Կահիրեն: Այժմ նա գտնվում է Լոնդոնում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |