Դաշնամուրի Եվրոպական մրցույթին կմասնակցեն երկու դաշնակահարներ Հայաստանից26 հունվարի 2011 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Դաշնամուրի Եվրոպական մրցույթին կկարողանան մասնակցել երկու դաշնակահարներ Հայաստանից: Եվրամիության Դաշնամուրի եվրոպական ծրագրի շրջանակներում մրցույթը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 15-30 Ֆրանսիայում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից: Ֆրանսիացի դաշնակահար Ժյուլիեն Ֆորը, որը արդեն մասնակցել է «Եվրոպական երեքշաբթիներ» համերգներին Քիշինևում (Մոլդավիա), ս.թ. հունվարի 27-ին համերգով հանդես կգա Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանատանը, կատարելով Ֆերենց Լիստի, Ֆրեդերիկ Շոպենի և Մորիս Ռավելի ստեղծագործությունները: Համերգին կմասնակցեն նաև Երևանի Կոնսերվատորիայի երեք դաշնակահարներ` Իզաբելլա Մարությանը, Արտավազդ Համբարյանը և Աշխեն Գրիգորյանը: Դաշնամուրի Եվրոպական մրցույթի մշակութային փոխանակումների շրջանակներում նախօրեին Դաշնամուրի Եվրոպական Մրցույթի նախագահ և Եվրամիության Դաշնամուրի եվրոպական ծրագրի համակարգող Իվ Ռոբերի ղեկավարած պատվիրակությունը կայցելի Հայաստան` երկրի մշակութային և մասնավորապես դաշնամուրային հասարակայնության հետ սերտ կապեր հաստատելու նպատակով: Նախապատրաստական աշխատանքներ կձեռնարկվեն համերգներ, փոխանակումներ և մայիս ամսին վարպետության դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ, որը կվարի Դաշնամուրի Եվրոպական մրցույթի գեղարվեստական տնօրեն, ֆրանսիացի դաշնակահարուհի` Դանիել Լավալը: Այցը կտևի մինչև հունվարի 30-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |