Էդուարդո Էռնեկյանը մտադիր է համակարգիչներով ապահովել Արցախի դպրոցները27 հունվարի 2011 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում արգենտինահայ ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանի ֆինանսական աջակցությամբ մշակվում է Արցախի դպրոցները համակարգիչներով ապահովելու ծրագիր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Էլեկտրոնային բովանդակության հայկական ասոցիացիայի տնօրեն Գարեգին Չուգասզյանը: Նրա խոսքերով, նախագիծն իրականացվելու է 2011-ի ընթացքում: Ծրագրի մշակումը գտնվում է սկզբնական փուլում, և ուստի դրա մանրամասները հրապարակվելու են ավելի ուշ, սակայն, ունեցած տեղեկատվության համաձայն, դիտարկվում է Արցախի դպրոցներին iPad պլանշետային համակարգիչներ տրամադրելու հնարավորությունը: 2011-ի սկզբում Լեռնային Ղարաբաղում մեկնարկում է «Համակարգիչ բոլոր համար» ծրագրի փորձնական փուլը: Նախատեսվում է, որ նախագծին լրացուցիչ ֆինանսավորում կցուցաբերի Արցախի Հանրապետության կառավարությունը: Ծրագրի փորձնական մասի առաջին փուլում անհրաժեշտ է 1 մլն դոլար, որը հիմնականում է տրամադրելու է բանկային հատվածը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |