Արթուր Գրիգորյան Կենսաթոշակների վճարման նոր կարգը արդյունք կտա արդեն փետրվարին27 հունվարի 2011 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Բացելով ՀՀ կառավարության նիստը՝ ՀՀ վարաչպետ Տիգրան Սարգսյանը ուշադրությունը հրավիրել է նրան, որ հունվարին լուրջ խնդիրներ առաջացան կապված կենսաթոշակների վճարման հետ: Նա նշեց, որ 4000 թոշակառու չեն ստացել 500 մլն դրամ ընդհանուր գումարի իրենց թոշակները: Այդ առնչությամբ կառավարությունը որոշել է փոխել թոշակների վճարման կարգը, որպեսզի կենսաթոշակառուն ինքը կարողանա ընտրել թոշակը ստանալու իրեն հարմար վայրն ու կարգը: Սակայն, ըստ վարչապետի, նույնիսկ Վերահսկիչ պալատը խախտումներ է հայտնաբերել, կապված թոշակառուների ցուցակների հետ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ թոշակների վճարման նոր կարգն ուղղված է ծառայությունների բարելավմանն ու կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը, այդ դաշտի ազատականացմանը՝ առևտրային բանկերի ներգրավման միջոցով: Նախարարը հայտնել է, որ բացի «Հայփոստի» 90 գրասենյակներից և վճարահաշվարկային կազմակերպություններից, կենսաթոշակառուներին կսպասարկեն նաև 11 առևտրային բանկեր: «Նոր կարգի կիրառման արդյունքում կկրճատվեն հերթերը և արդեն փետրվարին կառավարության որոշումը տեսանելի արդյունք կտա»,-հավելել է նախարարը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |