Վրաստանը խոստացել է Հայաստանին չվաճառել գազամուղի իր հատվածը

Վրաստանը խոստացել է Հայաստանին չվաճառել գազամուղի իր հատվածը

PanARMENIAN.Net - Պաշտոնական մակարդակով Վրաստանը մեզ մշտապես հավաստիացնում է, որ մտադիր չէ վաճառել Ռուսաստան-Հայաստան գազամուղի իր հատվածը: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը :

«Նույնիսկ վաճառելու դեպքում Վրաստանը միջազգային պարտավորություններ կունենա, որտեղ հստակ կարձանագրվի, որ մենք տարանցման իրավունք ունենք և վճարում ենք այդ տարանցման համար: Վրաստանը մեզ լավություն չի անում՝ թույլ տալով գազամուղն իր տարածքով ացնկացնել: Մենք դրա համար վճարում ենք 10 տոկոսը: Ես կարծում եմ, որ Վրաստանի ղեկավարությունը հասկանում է այդ հարցի կարևորությունը Հայաստանի համար»,-ասել է ՀՀ նախագահը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---