ԵԽԽՎ-ն Մերձավոր Արևելքում արձանագրում է քրիստոնյաների դեմ բռնությունների աճ27 հունվարի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) լսել է «Բռնությունը քրիստոնյաների դեմ Մերձավոր Արևելքում զեկույցը, որը ներկայացրել է իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն: «2010թ. քրիստոնյաների դեմ հարձակումներն աշխարհում աճել են: Դավանանքի ազատության պահպանման մասին տվյալները վկայում են, որ կրոնական բռնության մեծ մասը գործադրվել է քրիստոնյաների դեմ»,-ասվում է բանաձևում, որն ընդունվել է այդ հարցի քննարկման արդյունքում: Փաստաթղթում ասվում է, որ քրիստոնեական համայնքների հարաբերությունները Մերձավոր Արևելքում մահմեդական մեծամասնության հետ «միշտ չէ որ հարթ են ընթանում»: «Ըստ հաղորդագրությունների, խտրականություն կա ողջ այդ տարածաշրջանում, սակայն առանձին երկրներում ժամանակ առ ժամանակ քրիստոնյաների հանդեպ առանձնակի դաժան վերաբերմունքի դեպքեր են գրանցվում: Ընդ որում պետական մարմինները որոշ երկրներում երբեմն հավաստի տվյալներ չեն հաղորդում այդ երկրների տարածքում բնակվող կրոնական համայնքների մասին», հաղորդում է Interfax.ru-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |