Դավոսում, որտեղ ընթանում է Համաշխարհային տնտեսական համաժողովը, պայթյուն է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Դավոս քաղաքում, որտեղ ընթանում է Համաշխարհային տնտեսական ֆորումը, պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է AP-ն, պայթյունը տեղի է ունեցել ֆորումի անցկացման վայրից ոչ հեռու գտնվող Posthotel Morosani հյուրանոցի պահեստում: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Հետաքննություն է սկսվել:

Շրջանառվում է այն վարկածը, որ պայթյունի նախաձեռնողները Համաշխարհային տնտեսական ֆորումի հակառակորդ ալտերգլոբալիստներն են, որոնք մինչ այդ նախազգուշացրել էին պայթյունի սպառնալիքի մասին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---