Վրաստանն ու Ադրբեջանը չեն հրաժարվում մեծն Սայթ-Նովային յուրացնելու փորձերից27 հունվարի 2011 - 17:29 AMT PanARMENIAN.Net - «Մի քանի ամիս առաջ Թուրքիայի պետական հեռուստաալիքը (TRT) հարցազրույց էր վերցրել ինձնից այն հարցի շուրջ, թե երեք ժողովրդներից՝ հայերից, վրացիներից ու ադրբեջանցիներից որին է պատկանում մեծ աշուղ Սայաթ-Նովան, որը ստեղծագործել է երեք լեզուներով»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սայաթ-Նովա» համույթի գեղարվեստական ղեկավար և Ջիվանու անվան աշուղական երգի դպրոցի հիմնադիր, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը: Ըստ նրա, թուրք լրագրողը հայտնել է, որ ինչպես Վրաստանում, այնպես էլ Ադրբեջանում պնդում են, թե աշուղը վրացի էր կամ ադրբեջանցի: «Ես խոսեցի փաստերի լեզվով և խորհուրդ տվեցի այցելել Մատենադարան, որտեղ պահվում է այն մատյանը, որի մեջ Սայթ-Նովան իր ձեռքով գրել է, որ ինքը հայ է: Բացի այդ, որքան անտրամաբանական է, որ հայոց եկեղեցու սպասավորը (Տեր Ստեփանոս) կարող էր վրացի կամ ադրբեջանցի լինել»,-հավելել է Պողոսյանը: «Սայաթ-Նովա» համույթի ղեկավարը նշել է, որ իրեն հայտնի չէ, թե արդյոք 2012թ. Վրաստանում կամ Ադրբեջանում կայանալու են Սայաթ-Նովայի 200-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ: Նա նշել է նաև, որ Ադրբեջանում նույնիսկ սիմպոզիում է կազմկերպվել, որի նպատակն էր ապացուցել, որ Սայաթ-Նովան ադրբեջանցի էր: Սայթ-Նովան՝ Հարություն Սայադյանը (1712—1795) մեծանուն հայ բանաստեղծ է, աշուղ, երաժիշտ, քնարերգու: Նա ստեղծագործել է մի քանի լեզուներով՝ հայերեն, վրացերեն, թուրքերեն և պարսկերեն: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |