Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բուլղարիայի դեսպանի հետ

Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բուլղարիայի դեսպանի հետ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոդոր Ստայկովի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին` պաշտոնավարման ընթացքում երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու բարեկամությանն ուղղված ջանքերի համար:

Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է խոսել հայ-բուլղարական առևտրատնտեսական կապերի և երկու երկրների միջև այդ ոլորտում արձանագրված ցուցանիշների մասին, որոնք nախագահի հավաստմամբ, բարձրացել են` գրեթե հասնելով մինչճգնաժամային մակարդակին:

Երկուստեք նշվել է, որ հաջողությամբ զարգանում են հարաբերությունները հումանիտար ոլորտում, Հայաստանը և Բուլղարիան լավագույնս համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հանդիպման ավարտին nախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Թոդոր Ստայկովին` նրա հետագա գործունեության մեջ և նշել, որ Հայաստանում միշտ ուրախ են հյուրընկալելու բարեկամներին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---