Փետրվարին ԱՊՀ իրավապահ մարմինները կքննարկեն տրանսպորտի օբյեկտներում ահաբեկչության կանխարգելման հարցերը27 հունվարի 2011 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնը (ՀԱԿ) փետրվարին ծրագրում է խորհրդակցություն անցկացնել, որի ժամանակ կքննարկվի ԱՊՀ պետությունների տրանսպորտային ենթակառույցի օբյեկտներում ահաբեկչական ակտերի կանխման ուղղությամբ իրավապահ մարմինների աշխատանքը: ԱՊՀ ՀԱԿ-ը ձեռնամուխ է եղել տրանսպորտային անվտանգության ապահովման բնագավառում Համագործակցության պետություններում ձեռնարկվող միջոցների համալիր վերլուծության անցկացմանը` գործնական փորձի ընդհանրացման և հետագա փոխանակման, ինչպես նաև համատեղ գործունեության հիմնական ուղղությունների մշակման համարե,- մեջբերում է Կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովին մամլո ծառայությունը: Ինչպես ասել է Նովիկովը, փետրվարին ԱՊՀ ՀԱԿ-ը Մոսկվայում ԱՊՀ մասնակից պետությունների ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների խորհրդակցություն կանցկացնի, որտեղ ծրագրվում է առանձին քննարկել պետական անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների` ԱՊՀ պետությունների տրանսպորտային ենթակառույցների օբյեկտներում ահաբեկչական ակտերի կանխմանն ուղղված համաձայնեցված գործողություններին վերաբերող հարցեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են |