Բուլղարիայի դեսպանն ու Հայաստանի վարչապետը քննարկել են առևտրա-տնտեսական կապերի խորացման ներուժը27 հունվարի 2011 - 21:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոդոր Ստայկովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին հայ-բուլղարական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ու հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Բուլղարիայի հետ հարաբերություններին և բարձր գնահատել պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ու Բուլղարիայի միջև համագործակցության զարգացման ուղղությամբ դեսպանի կողմից կատարված աշխատանքը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։ Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությամբ առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունն ու կարևորվել Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |