ANCA. Վաշինգտոնն ամենևին մտահոգված չէ Բրայզայի կասկածելի սերտ հարաբերություններով Ադրբեջանի իշխանությունների հետ![]() 28 հունվարի 2011 - 13:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, 111-րդ Կոնգրեսի աշխատանքի վերջին օրերին Մեթյու Բրայզային նշանակելով որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, հիմա Սենատի աջակցությունն է ակնկալում դիվանագետի ծառայության ժամկետը Բաքվում երկարացնելու համար: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից ստացված հաղորդագրությունում: «Բրայզայի թեկնածության առաջադրումը և նրան Բաքվում դեսպան նշանակելը վկայում է այն մասին, որ ամերիկյան վարչակազմին բոլորովին չեն անհանգստացնում Բրայզայի կասկածելի սերտ հարաբերություններն Ադրբեջանի կառավարության հետ, ինչպես նաև շահերի մշտական բախումը` կապված Կասպից ծովի էներգետիկ հատվածի հետ: ԱՄՆ-ի հայազգի ընտրողները հերթական անգամ հիասթափված են, քանի որ նախագահ Օբաման, չկատարելով հայ համայնքին տված բազմաթիվ խոստումները, փորձում է ճնշում գործադրել Սենատի վրա այդ վիճահարույց թեկնածությունը հաստատելու համար: Մենք հուսով ենք, որ սենատորները կպահպանեն ԱՄՆ շահերը և ամերիկյան արժեքները` հնարավոր ամեն ինչ անելով այդ թեկնածության հաստատումը կանխելու համար»,- հայտարարել է ANCA տնօրեն Արամ Համբարյանը: Չնայած դեմոկրատ սենատորներ Բարբարա Բոքսերի և Ռոբերտ Մենենդեսի գլխավորությամբ Սենատի ընդդիմությանը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2010-ի դեկտեմբերի վերջին հայտարարեց, որ Մեթյու Բրայզային նշանակելու է Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: 111-րդ Կոնգրեսի աշխատանքի վերջին օրերին նախագահի գործողություններն առաջացրել են ԱՄՆ հայերի լուրջ անհանգստությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |