Քենթրբերիի արքեպիսկոպոսը հիշեցրել է աշխարհին Հայոց ցեղասպանության մասինPanARMENIAN.Net - Անգլիկան եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռոուան Ուիլյամսը Հոլոքոսթի զոհերի հիշատակին մատուցած պատարագի ժամանակ հիշեցրել է, որ մարդկության պարտքն է հիշել Հոլոքոսթի, ինչպես նաև Կամբոջայի, Դարֆուրի, Հայոց ցեղասպանության մասին: Արքեպիսկոպոս Ուիլյամսը նշել է, որ Հոլոքոսթը վերապրածների հիշողությունները վկայում են, որ «մարդկությունը կորցնելու հարցը մինչ օրս ակտուալ է մնում»: Նա օրինակ է բերել Փոլ Սելամի և Էթթի Հիլլեսումի ինքնակենսագրությունները: «Վկայությունները թույլ կտան մեզ մասնակցել պատմությանը և ամեն ինչ չեն հանգեցնի ժամանակակից պատմության մեջ ցեղասպանությունների վիճակագրությանը: Միջնադարյան Անգլիայի իրադարձությունները, երբ հրեաները զոհ դարձան 12-րդ դարում Նորվիչի Ուիլյամի տարօրինակ մահից հետո, կամ արտաքսվեցին Էդուարդ արքայի կողմից, գրեթե ամբողջությամբ անհայտ մնացին աշխարհի համար»,-ասել է Անգլիկան եկեղեցու առաջնորդը: Արքեպիսկոպոսն ընդգծել է, որ Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրը հարկավոր է հիշել բոլոր մյուս ցեղասպանությունների մասին, գրում է Christiantoday.com-ը: Հունվարի 27-ին ողջ աշխարհը նշում է Հոլոքոսթի և բոլոր ցեղասպանությունների հիշատակի օրը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |