125 տարի առաջ հունվարի 28-ին ծնվել է պետական, ռազմական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը28 հունվարի 2011 - 17:42 AMT PanARMENIAN.Net - 1886 թվականի հունվարի 28-ին Դոնի Նախիջևանում ծնվել է խորհրդային պետական, ռազմական գործիչ, գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանը: 1903 թվականին ավարտել է Մոսկվայի Հայկական վարժարանը, 1906 թվականին` Մոսկվայի Լազարյան ինստիտուտը: 1912 թվականի նոյեմբերի 19-ին Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դիպլոմ է ստացել: Մյասնիկյանը հայտնի է, որպես հայ ամենաականավոր մարքսիստներից ու հրապարակախոսներից մեկը: Մարքսիզմ-լենինիզմի տեսության, հեղափոխական շարժման պատմության և հայ գրականության վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ է: Մյասնիկյանը բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին և այն «գորդյան հանգույց» է համարել, որի շուրջ բարդ կծիկի մեջ փաթաթվել են եվրոպական տերությունների շահերը: 1913 թվականի դեկտեմբերին «Հայկական հարց» խորագրով դասախոսություն է կարդացել Մոսկվայի Պոլիտեխնիկական թանգարանի դահլիճում: Ալեքսանդր Մյասնիկյանը Խորհրդային Հայաստանի գործիչներից առաջինն էր, ով անդրադարձավ արտասահմանում հայկական քաղաքական կուսակցությունների գործունեությանը: Նա մասնակցել է ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 4-5-ի նիստերին, որոնց ժամանակ ընդունվեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ԽՍՀ կազմում ընդգրկելու մասին որոշումը. Մյասնիկյանն այդ որոշման դեմ է քվեարկել: Մյասնիկյանի անունն է կրում Դոնի Ռոստովի մի փողոց, ինչպես նաև Մինսկի կենտրոնի հրապարակներից մեկն ու դրան հարակից փողոցը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |