Kindle էլեկտրոնային գրքերն Amazon.com-ում վաճառքով գերազանցել են թղթե գրքերին

PanARMENIAN.Net - 2010 թվականի արդյունքներով Kindle էլեկտրոնային գրքերն Amazon.com-ում վաճառքով առաջ են անցել թղթե գրքերից: Այդ մասին հայտարարել է աշխարհի խոշորագույն ինտերնետ-խանութներից մեկի` Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը: Նրա խոսքով` էլեկտրոնային գրքերի և դրանց հետ մեկտեղ երրորդ սերնդի էլեկտրոնային ռիդերների լայն տարածումն Amazon-ին օգնեցին առաջին անգամ 10 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի հասնել մեկ եռամսյակում: Այդպես, 2010 թվականի ընթացքում 3 անգամ շատ էլեկտրոնային գիրք է վաճառվել, քան ամուր կազմով գիրք: Բացի դրանից, ընկերությունն անցյալ տարվա ընթացքում երրորդ սերնդի միլիոնավոր Kindle սարքավորումներ է վաճառել` գերազանցելով Amazon-ի բեսթսելեր «Հարի Պոտերն ու Մահվան շնորհները» գրքի վաճառքը: ԱՄՆ-ում Kindle-ի խանութն ավելի քան 810 հազ. գիրք է հաշվում: 2010 թվականին Amazon.com-ի մաքուր եկամուտն աճել է 27%-ով` կազմելով 1 մլրդ 152 մլն դոլար: Ընկերության շահույթն աճել է 39,5%-ով` 34 մլրդ 204 մլն:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---