Ռոբերտ Հովհաննիսյանը մոտ է Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը նվաճելուն

Ռոբերտ Հովհաննիսյանը մոտ է Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը նվաճելուն

PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել Հայաստանի շախմատի առաջնության 10-րդ, նախավերջին տուրը: Ռոբերտ Հովհաննիսյանը, որը հավանաբար երկրի չեմպիոն կդառնա, հերթական անգամ հաղթանակ տարավ, այս անգամ Արա Մինասյանի նկատմամբ:

19-ամյա Հովհաննիսյանը վաստակել է 7,5 միավոր և մեկ միավորով առաջ է անցել Զավեն Անդրիասյանից: Անդրիասյանը սպիտակներով հաղթեց Աշոտ Անաստասյանին և ունի 6,5 միավոր: Նույնիսկ Արտաշես Մինասյանի հետ ոչ ոքիի դեպքում վերջին տուրում Հովհաննիսյանը կդառնա երկրի 71-րդ չեմպիոնը:

Չորս շախմատիստներ՝ Ավետիք Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Փաշիկյանը և Տիգրան Պետրոսյանը վաստակել են 6-ական միավոր:

Վերջին՝ 11-րդ տուրը տեղի կունենա հունվարի 29-ին: Պարտիաները կսկսվեն Երևանի ժամանակով 15:00-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---