Էդվարդ Նալբանդյանը խորհուրդ է տվել Բաքվին փոխզիջման նախապատրաստել Ադրբեջանի հանրությանը29 հունվարի 2011 - 11:00 AMT PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ժամանակը կողմերից ոչ մեկի օգտին չի խաղում: Որքան շուտ մենք լուծենք այդ հակամարտությունը, այնքան դա շատ կբխի հակամարտության բոլոր կողմերի շահերից»-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, թե ժամանակը հակամարտության կողմերից մեկի օգտին է խաղում: Նալբանդյանը նաև չի համաձայնվել, որ կողմերի դիրքորոշումները չեն մերձեցել: «Մենք նախկինում ևս մոտ ենք եղել կարգավորման, օրինակ, 2001թ., երբ բանակցություններ էին ընթանում Փարիզում: Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ համանախագահ երկիր, այն ժամանակ ակտիվ դերակատարություն ուներ և կողմերը մոտեցել էին հանգուցալուծման: Ցավոք, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հրաժարվեց պայմանավորվածություններից՝ այսպես կոչված պրահյան սկզբունքներից, որոնք հետագայում շարադրվեցին թղթի վրա Քի Վեսթում: Նա բացատրեց դա նրանով, թե, իբր, հանրային կարծիքն Ադրբեջանում պատրաստ չէ դրան»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Ըստ նրա, ցանկացած հակամարտության կարգավորման համար պետք է նախապես պատրաստել հանրային կարծիքը, ոչ թե կարգավորումից հետո մտածել դրա մասին: «Հանրային կարծիքը պետք չէ թեժացնել կրակին յուղ լցնելով, ինչպես դա այսօր արվում է Ադրբեջանում, այլ հարկավոր է նախապատրաստել կարգավորման, փոխզիջման»,-ասել է Նալբանդյանը, հաղորդում է Russia Today-ը: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին |