Հոսնի Մուբարաքը լուծարել է Եգիպտոսի կառավարությունը

Հոսնի Մուբարաքը լուծարել է Եգիպտոսի կառավարությունը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագաh Հոսնի Մուբարաքը հայտարարել է, որ պաշտոնանկ է արել կառավարությանը բողոքի չդադարող ակցիաների պատճառով:

Նրա հեռուստաուղերձը քաղաքացիներին հեռարձակել են աշխարհի առաջատար հեռուստաալիքները:

Եգիպտոսի նախագահը, որը գլխավորում է երկիրը շուրջ 30 տարի, խոստացել է ձևավորել նոր կաբինետը արդեն շաբաթ օրը: Նա նշել է, որ անկարգությունները երկրում այն ապակայունացնելու փորձ են: Մուբարաքը հայտարարել է նաև, որ հավատարիմ է բարեփոխումներին, ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքականության մեջ:

Մինչդեռ Մուբարաքը չի անդրադարձել իր պաշտոնանկության մասին հարցին, թեև հենց դա են պահանջում բողոքի ելած մարդիկ, հայտնում է segodnya.ua-ն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---