«Դոմոդեդովոյում» ահաբեկչին կարող էին պայթեցնել հեռակառավարման միջոցով29 հունվարի 2011 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Մահապարտը, որը հունվարի 24-ին ահաբեկչական գործողություն է իրականացրել «Դոմոդեդովո» օդանավակայանում, հնարավոր է, որ պայթեցվել է հեռակառավարման միջոցով, քանի որ «շահիդի գոտու» սխեմայի մեջ կար նաև բջջային հեռախոս: Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով փորձագետներին: Հեռախոսի մասերը հայտնաբերվել են ահաբեկչի մարմնի վրա: Իսկ պայթուցիկ սարքը եղել է ոչ թե պայուսակում, այլ ամրացված է եղել մահապարտի մարմնին: Այն կարելի էր գործի դնել կամ միացնելով լարերը, կամ զանգ կատարելով հեռախոսի վրա: Ինչպես նշում է թերթը, դրա օգտին է խոսում նաև ահաբեկչի վարքագիծը: Հայտնվելով ժամանումների սրահում, նա պայթեց ոչ թե անմիջապես, այլ մի քանի րոպե անց: Հնարավոր է, ռումբը պայթեցրել է մահապարտի հանցակիցը՝ կարծելով, թե նա չի ցանկանում ինքնուրույն սեղմել կոճակը: Ահաբեկչության արդյունքում զոհվել է 35 մարդ, 100-ը տեղափոխվել է հիվանդանոց: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |