ԱՄՆ դատարանը վերադարձրել է «Գաֆեսճյան ընտանիքին» Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության շենքի կառավարման իրավունքը

PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին ԱՄՆ դաշնային դատարանը որոշել է «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամին վերադարձնել Վաշինգտոնի կենտրոնում գտնվող շենքը, որտեղ նախատեսվում է բացել Հայոց ցեղասպանության թանգարանը: Ինչպես հայտնում է Armenian Reporter-ը, շենքը ձեռք է բերել հայտնի բարերար Ջերարդ Գաֆեսճյանը: Նշվում է, որ այդ որոշմամբ դատարանը չեզոքացրեց թանգարանի ստեղծման բոլոր խոչընդոտները:

Դատարանը մերժել է նաև մեկ այլ հայ բարերար Հրայր Հովնանյանի ու նրա գործընկերների պահանջները՝ վերականգնելով «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամի իրավունքները թանգարանի կառավարման խորհրդում:

Դատարանը որոշում է կայացրել 2010թ. նոյեմբերին կայացած 11-օրյա լսումների հիման վրա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---