ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների հետ

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմական կցորդներին: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված պաշտպանության նախարարության 2011 թվականի գերակա խնդիրները, իրականացվող պաշտպանական քաղաքականությունը, պաշտպանական բարեփոխումները և պատասխանել նրանց հարցերին:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Ադրբեջանը սպառնում է` ասելով` եկեք հարցը շտապ լուծեք, այլապես պատերազմ կսկսեմ: Մենք խնդրին անդրադառնում ենք հետևյալ կերպ` եկեք բանակցենք, որպեսզի հիմնախնդիրը առանց պատերազմի լուծվի: Դուք երեկ ծանոթացաք մեր զինված ուժերի բոլոր օղակների հրամանատարների հետ, նրանք վախեցող ու նահանջող չեն»:

ՀՀ պաշտպանության նախարարը օտարերկրյա ռազմական կցորդներին ասել է նաև, որ Հայաստանը գործընկեր պետությունների հետ ռազմական համագործակցություն իրականացնելիս թշնամանք չի սերմանում այն հարևանների նկատմամբ, որոնց հետ ունի չլուծված խնդիրներ և չի անում այպիսի քայլեր, որոնք կարող են վտանգել գործընկեր պետությունների տարածաշրջանային հավասարակշռված քաղաքականությունը, հաղորդում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցող օտարերկրյա ռազմական կցորդները և ռազմական ներկայացուցիչները շնորհավորել են ՀՀ պաշտպանության նախարարին Բանակի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել կազմակերպված ընդունելության համար:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---