Smart Systems-ը վերականգնել է հաքերային հարձակման ենթարկված 295 կայքերի կեսից ավելին31 հունվարի 2011 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Smart Systems ընկերության սերվերում տեղակայված կայքերի կեսից ավելին, որոնք ենթարկվել են հաքերային գրոհի, վերականգնվել են: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Smart Systems-ից: Տվյալ պահին ընկերությունը շարունակում է աշխատել կայքերի վերականգնման վրա: Հունվարի 29-ին Smart Systems հայկական հոսթինգ պրովայդերի սերվերը գրոհի է ենթարկվել մի խումբ հաքերների կողմից, որի արդյունքում շարքից դուրս են եկել 295 հայկական կայքեր: Այդ կայքերում տեղադրվել են թուրքերենով հակահայկական կարգախոսներ: Դրանց շարքում են` Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ), POPOK գովազի միջազգային փառատոնի կայքերը, մի շարք օնլայն խանութների և կոմերցիոն ընկերությունների կայքեր: Չի աշխատում նաև job.am կայքը, երգչուհի Էմմի կայքը: Մի քանի կայքեր արդեն վերականգնվել են (Smart Systems-ի կայքը, i-shop.am, eurovision.am, wedding.am և այլն): Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |