Հայաստանի Սյունիքի մարզում կվերագործարկվեն զբաղվածության կենտրոնները31 հունվարի 2011 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզում տեղի կունենա վերանորոգված զբաղվածության տարածքային մոդելային երեք կենտրոնների բացումը: Փետրվարի 2-ին Սիսիանում ու Գորիսում և փետրվարի 3-ին Մեղրիում տեղի կունենան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ՀՀ ԱՍՀՆ) «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության երեք տարածքային կենտրոնների վերաբացման հանդիսավոր արարողությունները, հայտնում է Կենսաթոշակների և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի գրասենյակը: Կենտրոնների գրասենյակները հիմնովին վերանորոգվել և կահավորվել են վերջին չորս ամիսների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների (ԿԱԲԾ) ծրագրի շրջանակներում ու հանդիսանում են զբաղվածության մոդելային կենտրոններ, որոնք աշխատաշուկայի ակտիվ ծրագրեր են մատուցելու աշխատանք փնտրողներին և գործատուներին:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |